ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր ռազմավարությունը տեսականորեն չի հակասում ռուս-ամերիկյան երկխոսության զարգացմանը՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Սակայն մեր վերջնական եզրակացությունները մենք անելու ենք բացառապես միջազգային ասպարեզում ԱՄՆ-ի վարչակազմի գործնական քայլերի վերլուծությունից ելնելով»,- հավելել է նախարարը։               
 

Ով կրակի, ով` վճարի

Ով կրակի, ով` վճարի
28.03.2013 | 18:05

Կառավարության նիստում որոշվել է պահուստային ֆոնդից առողջապահության նախարարությանը հատկացնել 20 միլիոն 500000 դրամ` Պարույր Հայրիկյանի բուժումն արտերկրում կազմակերպելու նպատակով: Որոշումը տարբեր մեկնաբանություններ է ստացել արդեն, մասնավորապես, ֆեյսբուքյան որոշ օգտատերեր առաջարկում են Պարույր Հայրիկյանին հայրենասեր լինել և հրաժարվել գումարից, իսկ ոմանց կարծիքով` կառավարությունն ապացուցեց, որ Հայրիկյանն իր համար ավելի թանկ է, քան Վարդան Սեդրակյանի ավտոմեքենան:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ